Ավստրիայում կորոնավիրուսով հիվանդ առաջին մարդն է մահացել
Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Մահացել է 69-ամյա տղամարդ, ով ապրում էր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Մահվանից առաջ տղամարդը եղել է Իտալիայում։
Տղամարդը մահացել է մարտի 12-ին։
Հիշեցնենք, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 302 դեպք։ 4 մարդ արդեն բուժվել է։