Ես լավ եմ․ կորոնավիրուսով հիվանդ «Յուվենտուսի» պաշտպանը գրառում է կատարել
Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Դանիել Ռուգանին, ով հիվանդ է կորոնավիրուսով, խոսել է իր կարգավիճակի մասին։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․
«Դուք գիտեք լուրը և ես ցանկանում են հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են իմ մասին։ Ես լավ եմ։ Այս պահին ես պարտավոր եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին և բուժքույրերին, ովքեր այս ծանր պահին պայքարում են հիվանդանոցներում։ Ես հորդորում եմ, որպեսզի բոլորը պահպանեն կարանտինի կանոնները, քանի որ այս վիրուսը տարբերություն չի դնում։ Եկեք անենք այս ամենը մեզ համար, մեր սիրելիների և բոլոր հարազատների համար»։