Գագիկ Ծառուկյանը հանդիպել է արտերկրում բնակվող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ (տեսանյութ)
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Սերգեյ Հակոբյանին ու Պետրոս Անանյանին:
Նրանք, թեև բնակվում են արտերկրում, բայց իրենց հաղթանակներով բարձր են պահում հայի անունը:
Հանդիպման ընթացքում հայրենական սպորտի ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած հարցում օգնել բռնցքամարտիկներին, որպեսզի նրանք հասնեն նոր հաջողությունների:
Պետրոս Անանյանը Գագիկ Ծառուկյանի կողմից պարգևատրվել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան ոսկե հուշամեդալով: