ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակակիրները միացել են կառավարության մոտ իրականացվող բողոքի ակցիային (տեսանյութ)
Արդեն 3-րդ շաբաթն է «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք կառավարության դիմաց պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու պատկան մարմինների հետ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշմումը:
Այս անգամ, կենտրոնի աշխատակիցների հետ եկել էին նաև կենտրոնի այցելուներ՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակակիրներ։ Նրանք կրում էին թիկնոցներ և դիմակներ՝ անճանաչելի մնալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում