«Յուվենտուսի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Թուրինի «Յուվենտուս»-ի իտալացի պաշտպան Դանիել Ռուգանիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի պաշտոնական կայքէջից:
Այս պահին աշխատանքներ են տարվում Ռուգանիի հետ շփված անձանց հայտնաբերելու և մեկուսացնելու ուղղությամբ:
Ընդգծենք, որ կորոնավիրուսի պատճառով Իտալիայում դադարեցվել են ֆուտբոլի առաջնության խաղերը: