Զինված հարձակում՝ Ավստրալիայում. կա 2 զոհ և 2 վիրավոր
Ավստրալիայի Մելբուրն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա:
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից:
Հարձակման հետևանքով 2 մարդ մահացել է, 2 էլ վիրավորվել: Հոսպիտալացված վիրավորները գտնվում են ծանր վիճակում: Ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում հանցագործությունը պարզելու ուղղությամբ:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: