Թոմ Հենքսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը և իր կինը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Հենքսը գրառում է կատարել ու նշել, որ ինքն ու իր կինը վերջին շրջանում թուլացած էին և ցավ էին զգում մարմնում, որից հետո դիմել են բժշկի և արդյունքում ստացել են կորոնավիրուսի դրական պատասխան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում օր օրի ավելանում են կորոնավիրուսով վարակման դեպքերը: