Այն տարածքը, որը մեր Սահմանադրությամբ է ամրագրված, առևտրի առարկա չէ. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
Մարտի 10-ին Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում ընտրողների հետ հանդիպում է ունեցել Շառլ Ազնավուրի անվան մշկակույթի կենտրոնում:
Բալասանյանը խոսել է տարածաշրջանում առկա խնդիրների մասին, կիսվել մտահոգություններով:
«Եվ այսօր, և երեկ, թե Ադրբեջանը, թե այն երկրները, որոնք շահ են հետապնդում մեր տարածաշրջանում, խոսում են տարածքային ամբողջականության մասին: Այն տարածքը, որն այսօր մեր Սահմանադրությամբ է ամրագրված, առևտրի առարկա չէ, չի կարող լինել և թույլ չենք տալու, անձամբ ես»,– ասել է նա։
Տեսանյութը` News.am-ի