Պեկին ժամանող միջազգային բոլոր ավիաչվերթների ուղևորներին կուղարկեն 14-օրյա կարանտին
Պեկին ժամանող միջազգային ավիաչվերթների բոլոր ուղևորներին կուղարկեն 14-օրյա կարանտին: Այդ մասին մարտի 11-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պեկինի վարչակազմի ներկայացուցչին՝ տեղեկացնում է Interfax-ը։
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ավելի վաղ ՉԺՀ-ի իշխանությունները պահանջել են կարանտին ուղարկել այն մարդկանց, որոնք Չինաստան են ժամանում Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Իտալիայից և Իրանից․ երկրներ, որոնք լրջորեն տուժել են կորոնավիրուսի տարածումից: