Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում
Վազող տողեր

Տիգրան Աթանեսյանը մեկնաբանում է՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբան լինելն ու «ՈՉ»-ի խմբին միանալը

Միեւնույն ժամանակ, միշտ եղել եմ ազատ մարդ եւ իմ երկրի ազատ քաղաքացի, ով երբեք չի վախենալու արտահայտել իր կարծիքը՝ անկախ որեւէ հանգամանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե «ՈՉ»-ի նախաձեռնող խմբին իր անդամակցելը այն մասով, թե ինչպես ինքը կարող է հայտնվել այդտեղ, չէ որ ժամանակին հանդիսացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը «Մարտի 1-ի» գործով:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հարգելի հայրենակիցներ,

վերջին շրջանում, կապված իմ կողմից ՈՉ-ի նախաձեռնող խմբին անդամակցելու հետ, որոշ հանրային անձանց կողմից հաճախ շրջանառվում է այն միտքը, թե ինչպես ես կարող էի հայտնվել այդտեղ, չէ որ ժամանակին հանդիսացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը մարտի 1-ի գործով:

Նպատակահարմար եմ գտնում պարզաբանել՝

Հանդիսացել եմ պարոն Փաշինյանի պաշտպանը 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, քրեական գործի նախաքննության ավարտից հետո մեր համագործակցությունը դադարել է փոխադարձ համաձայնությամբ: Դադարեցման պատճառները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք եւ ենթակա չեն հրապարակման:

2008-2009 թթ. ընթացքում հանդիսացել եմ <Հայկական ժամանակ> օրաթերթը հրատարակող <Դարեսկիզբ> ՍՊ ընկերության փաստաբանը, որի հետ ակտիվ համագործակցությունը դադարեցվել է քրեական գործով պաշտպանությունը դադարեցնելու հետ միաժամանակ:

Մեծ հարգանքով եմ վերաբերվում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ով իրեն դրսեւորել է լավագույն կողմերից ամուսնու հետախուզման մեջ գտնվելու ընթացքում՝ որպես օրինակելի կին, լավ եւ վստահելի ընկեր:

Այդ ընթացքում ունեցել եմ շատ լավ հարաբերություններ խմբագրության աշխատակիցների հետ, ինչը հանդիսանում է իմ մարդկային կապիտալը:

Պարոն Փաշինյանի հետ հանդիպել եմ նրա ազատ արձակվելուց հետո տարիներ անց , ընդհանուրը 2-3 անգամ՝ հանրային միջոցառումների ժամանակ:

2015 թվականին նրա թիմի կողմից ստացել եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը անդամագրվելու առաջարկ, որը մերժել եմ, մասնավորապես, իմ փաստաբանական գործունեության մեջ քաղաքական կաշկանդվածություն չունենալու պատճառով:

Երբեք չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի ընկերը կամ մտերիմը:

Այսինքն՝ չունեմ եւ չեմ ունեցել որեւէ բարոյական արգելք մշտապես արտահայտելու իմ կարծիքը հանրային հարցերի շուրջ, որը չէր համընկնի ընդդիմադիր Ն.Փաշինյանի կարծիքի հետ, առավելեւս՝ վարչապետ Ն.Փաշինյանի կարծիքի հետ:

Ուրախ եմ, որ իմ մասնագիտական գործունեության ընթացքում հնարավորություն եմ ունեցել ստանձնելու 2009 թվականին Ն.Փաշինյանի շահերի պաշտպանությունը, արել եմ հնարավորը, այդ աշխատանքը լավագույնս իրականացնելու համար:

Շարունակում եմ մնալ համոզված, որ Ն.Փաշինյանը դատապարտվել է ակնհայտ ապօրինի եղանակով եւ նա անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքում, անկախ այն բանից, որ գոյություն ունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ այն կայացրած դատավորները շարունակում են պաշտոնավարել:

Միեւնույն ժամանակ, միշտ եղել եմ ազատ մարդ եւ իմ երկրի ազատ քաղաքացի, ով երբեք չի վախենալու արտահայտել իր կարծիքը՝ անկախ որեւէ հանգամանքից»: