Լուկաս Պակետան ամռանը կարող է տեղափոխվել «Նապոլի»
Իտալական «Միլանի» բրազիլացի ֆուտբոլիստ Լուկաս Պակետան ամռանը կարող է լքել ակումբը:
Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից: Բրազիլացուն ցանկանում է գնել անձամբ Ջենարո Գատուզոն,ով այս պահին մարզում է «Նապոլին» և նախկինում աշխատել է բրազիլացու հետ:
Հիշեցնենք,որ դեռ ձմռանը Պակետան կարող էր փոխանակվել Բեռնարդեսկիի հետ,սակայն այդ փոխանակումը չստացվեց: