Ուղևորվում եմ Կուրթան գյուղ՝ արդեն իսկ մեզ հայտնի ընտանիքին. Սիփան Փաշինյան (տեսանյութ)
Ազգային ժողովի պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ իր օգնականի հետ ուղևորվում է Կուրթան գյուղ՝ այցելելու Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակցի՝ Մեխակ Առաքելյանի ընտանիքին:
Նա նշել է, որ ավելի վաղ հայտնել էր, որ լավ լուր ունի այդ ընտանիքի համար:
«Հիմա մանրամասն չեմ ներկայացնի՝ շահարկումներից խուսափելու նպատակով, բայց ասեմ, որ լավ լուրը հետևյալն է՝ մեր քաղաքացիներից մի քանիսը՝ արտերկրում բնակվող, կապվել են ինձ հետ, խնդրել են, որպեսզի այցելեմ նրանց և հայտնեմ իրենց պատրաստակամությունն այդ ընտանիքի խնդիրների լուծման առումով: Այդպիսի որոշում այդ քաղաքացիները կայացրել են, երբ ծանոթացել են մամուլից, որ կուրթանցի մեր հայրենակիցն ունի առողջական խնդիր: Կրկնում եմ, որ շահարկումներից խուսափելու համար, քանի որ գտնվում ենք ընտրական պրոցեսում, առավել մանրամասն չեմ կարող ներկայացնել, եթե կլինի հանրային հետաքրքրություն, ապրիլի 5-ից հետո կներկայացնեմ»,- ասաց Փաշինյանը: