Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա Զախարովա

Քաղաքացուն հիմարի տեղ են դնում՝ չորրորդ անգամ կոչ անելով «այո» ասել հեղափոխությանը․ Անդրանիկ Թևանյան

«Չորրորդ թարմության «այո»–ն, թավշյա քարոզչությունը և քաղաքական պերֆորմանսը» գլխագրով, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է «Այո»-ի քարոզարշավին։

«Չորրորդ «ձեռք» անցած ապրանքը միշտ էլ դժվար է վաճառելը։ Կամ պետք է գինը լավ իջեցնես կամ խաբես գնորդին։ Մեզանում առավելապես կիրառվում է երկրորդ տարբերակը։ Դա երկուստեք ձեռնտու է. խաբողն այդ գործը լավ գիտի, պաթոլոգիկ խաբվողը սիրում է, որ իրեն խաբում են։

Արդյունքում՝ հպարտ քաղաքացուն հերթական անգամ ստիպում են լսել «պոպսա», որն առաջին անգամ հրապարակայնացնելուց հետո հիթային դարձավ, բայց հետո վերածվեց «Լասկովի մայի» կամ անատամ Շուրայի կապիկությունները հիշեցնող էժանագին շոուի։

ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը «այո» ասեց 2018–ի ապրիլ-մայիսին։ Դա առաջին թարմության «այո» էր։ Հետո սկսվեց «այո»–ի վերավաճառքը, ընդ որում՝ գնորդի վրա սկսեցին նույն ապրանքը տարբեր փաթեթավորմամբ վաճառել։

Գնորդին առաջարկեցին «այո» ասել 2018–ի սեպտեմբերին՝ վախեցնելով, որ այլապես իր խաղալիքը ձեռքից կխլեն։ Նույնն առաջարկեցին անել 2018–ի դեկտեմբերին՝ հավաստիացնելով, որ «այո»–ի դեպքում հեղափոխությունը նորից ու կրկին, վերստին ու վերջնականապես կհաղթի, ներդրումները կգան, ծառերը կծաղկեն, խոտը կբուսնի... Դե մի խոսքով, գիտեք։

Հիմա կրկին առաջարկում են «այո» ասել հեղափոխությանը։ Առաջարկում են ասել չորրորդ անգամ։

Իսկ ի՞նչ է հեղափոխությունը և ինչի՞ն պետք է «այո» ասել։

Հեղափոխությունը միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարներն են, ՍԴ դատավորի անաշխատ եկամուտն է, ապաշնորհ կառավարումն է, թանկարժեք գործուղումներն են, բյուջեի անթաքույց մսխումն է, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով վարվող կադրային քաղաքականությունն է, լկտի ստերն են, դեմագոգիան է, այլասերվածության քարոզն է, քիրվայության քաղաքականությունը, բռնապետության ստեղծման ճանապարհը։

Քաղաքացուն ձեռ են առնում՝ կոչ անելով «այո» քվեարկել իշխանության բոլոր ճյուղերը սեփականաշնորհելու օգտին։

Քաղաքացուն հիմարի տեղ են դնում, երբ կոչ են անում «այո» ասել հեղափոխությանը՝ չորրորդ թարմության, ձևն ու բովանդակությունը փոխած այդ ապրանքին։

Հ.Գ. Քարոզչությանն ականջի պոչով եմ հետևում։ Ստիպված եմ։ Աշխատանքի ու մասնագիտության բերումով։ Ի վերջո, պետք է նաև հասկանալ, թե սրանք ինչ են ուզում լուցկու տուփով անել փայտե տնակի մեջ հայտնվելուց հետո։

Այն ինչ երեկ լսեցի «սյուռ» էր։ Թավշյա էր։ Պերֆորմանս էր։ Շրջիկ թատրոնը ցույց էր տալիս մեր պետության վիճակը։

Սարսափելի է մեր երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներն ու շրջիկ թատրոնն իրար կողք դնելը»,-գրել է Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում։