EURO-2020-ը չի չեղարկվի. այն կանցկացվի նշանակված ժամկետում
ՈՒԵՖԱ-ն նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկվել է EURO-2020-ի հավանական չեղարկումը:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Հավանական հետաձգման քննարկումը կապված է կորոնավիրուսի տարածման հետ: Խորհրդակցելով համաշխարհային բժշկության կազմակերպության հետ՝ որոշում է կայացվել խաղերի ժամանակ կազմակերպել բժշկական խիստ վերահսկողություն:
Նշվում է նաև, որ խաղերը կանցկացվեն նշանակված ժամկետներում և հանդիսականներով: