Կորոնավիրուսի պատճառով «Խետաֆեի» ֆուտբոլիստները հրաժարվում են մեկնել Միլան
Իսպանական «Խետաֆեի» նախագահ Անխել Տորրեսը նշել է, որ իր թիմը չի մեկնի Իտալիա՝ «Ինտերի» հետ մասնակցելու Եվրոպալիգայի պատասխան հանդիպմանը: Նա մասնավորապես նշել է. «Եթե իրավիճակը կտրուկ չշտկվի, մենք վաղը չենք մեկնի Իտալիա՝ խաղին մասնակցելու համար»:
Նա ընդգծել է նաև,որ չեն ցանկանում մեկնել կորոնավիրուսով վարակված երկիր:
Տորրեսը հավելել է նաև,որ իրենք դիմել են ՈՒԵՖԱ-յին ալտերնատիվ տարբերակով խաղն անցկացնելու համար: