«Իրավունք». Հնարավոր է՝ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը
«Իրավունք» թերթը գրում է.
««Իմ քայլի» քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը:
Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել նրանից: Ըստ նույն աղբյուրների՝ Մ. Հայրապետյանին սպասվում է ոչ պակաս պատասխանատու պաշտոն: Թե ո՞ր արժանիքի համար, դժվար է ասել: Այդուհանդերձ, հիշեցնենք, որ Մ. Հայրապետյանի հարազատ եղբայր Հայկ Ստվերն (Մխիթարյան) է Ն. Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրել և կատարում հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավի երգը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: