Չեխիայում արգելել են 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ ակցիաները և փակել են դպրոցները
Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների տարածման կապակցությամբ Չեխիայի կառավարությունը մարտի 10-ից 100-ից ավելի մարդկանց մասնակցությամբ բոլոր հասարակական միջոցառումները արգելելու, ինչպես նաև տարրական ու միջնակարգ դպրոցներն ու բուհերը փակելու որոշում է կայացրել:
Այդ մասին մարտի 10-ին անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ հայտնում է RIA Novosti-ն: