«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին
Տնտեսություն

Հրապարակվեց «Ամերիա» ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների մասին (տեսանյութ)

«Ամերիա» ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները: Աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա և բացառիկ է` ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով:

Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8%-ը գերփոքր է, 5.1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը` միջին (դասակարգումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):

Ընդհանուր առմամբ 2018թ.-ի համեմատ, 2019թ.-ին փոքր և միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրվել: Ըստ ոլորտների, էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով: Նույն ժամանակահատվածում առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ները արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում:

Հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարևորագույն խնդիրը, առանձնակի ուշադրություն է դարձվել ՓՄՁ համագործակցությանը բանկերի հետ: Դիտարկված ՓՄՁ-ների 86%-ը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն օգտվել է որևէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա: ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը և փոխանցումները, իսկ բանկ ընտրելիս` ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է, որակը, սակագները, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և այլն:

«Ամերիա» ՓԲ ընկերության կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ (2012թ.) ՓՄՁ-ները կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները (working capital), վերանորոգում և այլն, և համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ` ոչ նյութական ակտիվները, կամ շենք-շինությունները:

Կարևորելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը, «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաև հեռահար ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը` հեռահար բանկինգը, ընդ որում, որքան մեծ է ՓՄՁ-ն, այնքան ավելի է կարևորվում հեռահար բանկինգի առկայությունը:

Նշենք, որ «Ամերիա» ՓԲԸ կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ. առաջինն իրականացվել է 2013թ.-ին: Աշխատանքները հիմնված են ինչպես երկրորդային (առկա հրապարակումներ և տեղեկատվություն) այնպես էլ առաջնային տվյալների՝ «Ամերիա» ՓԲԸ կողմից նախաձեռնած ՓՄՁ ոլորտի հետազոտության արդյունքների վրա: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև այլ երկրներում նույն ոլորտի զարգացումների հետ համադիրներին:

«Ամերիա» ՓԲԸ

«Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում: Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriaadvisory.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;