Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով կփակվեն Մադրիդի համալսարանները
Իսպանիայում նույնպես կորոնավիրուսը տարածվում է շատ արագ։ Այս մասին տեղեկանում ենք The Mirror-ից։
Հանգստյան օրերին Մադրիդում փակվել են մի շարք դպրոցներ։ Այս պահի դրությամբ երկրում կա 1230 վարակակիր, որոնցից 31-ը մահացել են։ Մադրիդում փակվելու են նաև համալսարանները։
Նշվում էնաև, որ առաջիկայում հնարավոր է չգործեն նաև հանրային տրանսպորտային միջոցները։ Հիշեցնենք նաև, որ մի շարք ֆուտբոլային հանդիպումներ կկայանան դատարկ մարզադաշտերում։