Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա․ «Коммерсантъ»
ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը Կրեմլին հայտնել է, որ Ամերիկայի նախագահը չի մասնակցի մայիսի 9-ին կայանալիք Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձին։
Այս մասին տեղեկանում ենք «Коммерсантъ»-ից։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ եթե իր աշխատանքային գրաֆիկը թույլ տա, ապա ինքը ներկա կգտնվի տոնակատարությանը։
Հիշեցնենք, որ Մոսկվան հրավեր է ուղարկել մի շարք երկրների։