Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի (տեսանյութ)
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջից, Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։
Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:
Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։
Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և հատկապես «Սևիլյա»-ում մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։