Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համար անալիզներ չի հանձնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշեմը նշել է, որ նախագահը կորոնավիրուսի համար անալիզ չի հանձնել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Գրիշեմը նշել է, որ Ամերիկայի նախագահը երկար ժամանակ չի շփվել կորոնավիրուսի վարակ կրող ինչ-որ մեկի հետ:
Նա հավելել է նաև, որ Թրամփն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների հսկողության տակ: