Չինաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասնում է 18-ի
Չինաստանի Հինջիա Էքսպրեսս հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Այս պահին դեռ 12 մարդ գտնվում է փլատակների տակ: Հիշեցնենք, որ երեկ փլուզված հյուրանոցում փլուզման պահին եղել է 70 մարդ:
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: