Մյունխենի «Բավարիա»-ն հանդիպումները կանցկացնի առանց հանդիսականների
Գերմանիայի Մյունխեն քաղաքում պլանավորվում է չեղարկել բոլոր այն սպորտային միջոցառումները, որոնց ժամանակ կլինի 1000 և ավելի մարդ: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Այս որոշումը վերաբերում է նաև Մյունխենի «Բավարիա»-ին: Գերմանական ակումբն իր բոլոր հանդիպումները կսկսի առանց հանդիսականների:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից: