Հյուրանոցի փլուզում Չինաստանում. կան զոհեր և անհետ կորածներ
Չինաստանում հյուրանոց է փլուզվել, ինչի հետևանքով կան զոհեր: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Փլուզված հյուրանոցը նախատեսված էր կորոնավիրուսի կասկածով կարանտինում գտնվող մարդկանց համար: Փլուզման հետևանքով զոհվել է 11 մարդ: Մոտ 21 մարդ համարվում է անհետ կորած:
Նշվում է նաև, որ փլուզման ժամանակ հյուրանոցում եղել է 70 մարդ: