Պաոլո Դիբալան չեղարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունները
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալան հեռախոսազրույց է ունեցել իր գործակալի հետ և նշել, որպեսզի չեղարկվի բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com կայքից։ Արգենտինացին ցանկանում էր հեռանալ ակումբից, սակայն այս պահին թուրինյան թիմն ու Դիբալան մոտ են նոր՝ 5-ամյա պայմանագրի կնքմանը։
Ընդգծենք,որ ամռանը ևս Դիբալան մոտ էր թուրինյան ակումբը լքելուն։