Մադրիդի «Ատլետիկո»-ն ցանկանում է գնել Ալեքսանդր Լակազետին
Իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ը ցանկանում է ամռանը գնել Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իսպանական ակումբն ամռանը ցանկանում է ուժեղացնել հարձակումը և առաջնային տարբերակ դիտարկում է հենց ֆրանսիացուն։
Ընդգծենք, որ 28-ամյա ֆրանսիացու տրանսֆերով հետաքրքրված է իսպանական թիմի սպորտային տնօրեն Անդրեա Բերտան։