Կառլոս Տևեսն ու Դիեգո Մարադոնան խաղից առաջ համբուրվել են (տեսանյութ)
Արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսն ու նախկին լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան համբուրվել են Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիորս» 1-0 «Խիմնասիա Լա Պլատա» հանդիպումից առաջ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Մարադոնան մարզում է «Խիմնասիա Լա Պլատա»-ն։ Հանդիպումն ավարտվել է Տևեսի թիմի հաղթանակով։
Խաղի միակ գնդակը հեղինակել է Տևեսը։
Ընդգծենք, որ սկանդալային լուսանկարն ու տեսանյութը տարածվել են համացանցում։