Ինչպես են հարձակվում «Վստրեչի Ապեր»-ի տան վրա. փաստաբանը տեսանյութեր է հրապարակել
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարտի 4-ի գիշերը Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա ոստիկանների հարձակումից կադրեր:
«Ինչպես խոստացել էինք նախօրեին, հրապարակում ենք 05.03.2020 թվականին Արամ Վարդանյանի տան, ինչպես նաև հարակից տների վրա ոստիկանների հարձակման տեսագրություններից երեքը...
Մեկնաբանությունների կարիք չկա, մյուս երկու տեսանյութը` հաջորդ ստատուսներում»,- գրել է Լուսինե Սահակյանը: