Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազար 823-ի, մահացու ելքով դեպքերը կազմել են 145: Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 1576-ով:
Ավելի վաղ IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված մահացել է մեջլիսի պատգամավորներից մեկը:
Կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի մասին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է փետրվարի 19-ին: