Մալթայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցել Մալթայում, այս մասին հայտնել է Մալթայի առողջապահության նախարար Քրիս Ֆերնեյը:
Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված անձը 12-ամյա աղջիկ է, որը մարտի 3-ին է վերադարձել Իտալիայից:
Նշենք, որ նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը: