Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
Իրանում կորոնավիրուսից մահացել է խորհրդարանի պատգամավոր Ֆաթիմա Ռեխբերը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Պատգամավորն ընտրվել էր փետրվարի 21-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նշվում է նաև, որ պատգամավորը ներկայացնում էր Թեհրանը:
Հավելենք, որ Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերը շատանում են: