Կիկաբիձեն Կիևի մետրոյում փողոցային երգչի ձեռքից վերցնում է բարձրախոսն ու սկսում երգել (տեսանյութ)
«Վրացական ոգի» անվամբ ֆեյսբուքյան օգտատերը հրապարկել է տեսանյութ` վրացի դերասան, երգիչ, սցենարիստ Վախթանգ Կիկաբիձեի մասնակցությամբ։
Կիևի մետրոյում, փողոցային նվագախմբին պատվիրում են «Мои года, моё богатство» երգը։ կատարման ընթացքում մոտենում է Կիկաբիձեն` հայտնի ֆիլմի օդաչուի համազգեստով, ու խաղալիք կանաչ կոկորդիլոսով, որը ֆիլմի մեջ նա գնել էր քրոջ որդու համար։
Երգիչներին մոտեցած Կիկաբիձեն հարցնում է. «Այդքան երիտասարդ ես, գեղեցիկ, ինչո՞ւ ես այդ տխուր երգը երգում»։ Երգիչը շփոթված ձեռքը մեկնումէ նրան ու արդարանում. «Պատվիրեցին»։ Այնուհետր Կիկաբիձեն հարցնում է. ««Аэродром» երգը կարո՞ղ եք նվագել»։
Ապա վերցնում է բարձրախոսն ու սկսում է երգել։
Մանրամասները՝ տեսանյութում: