Դե հերիք է՝ արդեն զզվելի է. բոլորն իրենց դաստիարակող ուսուցչի տեղ են դրել՝ ավելի լավը երևալու համար
Դե հերիք է՝ արդեն զզվելի է... բոլորը քննադատողներ են դարձել. Էդ իրենց «ավելի կիրթ ու դաստիարակված» կարծեցողները թող մի հատ իրենց նայեն ու իրենց անցած ճանապարհը հիշեն...
Ձեզնից յուրաքանչյուրը քանի անգամ գոռացած ու անգամ վիրավորած կլինի ասենք վաճառողի, վարորդի, պատահական անցորդի, ընկերոջ, ընկերուհու, ով ինչ ինչ-որ բան ձեր սրտով չի արել, քանի անգամ վեճի բռնված կլինի հենց իր տան անդամներից ցանկացած մեկի հետ, որովհետև նա ձեր նման չի մտածում, նա «սխալ է»... Թե՞ ձեր կողքին Նիկոլի նկարահանող խմբի նման մարդիկ չկային, ու ոչ ոք չի ֆիքսել, թե որքան ուժգին կարող եք պոռթկալ, երբ մի բան ձեր սրտով չէ...
Եթե ինչ-որ ամոթ բան կա, ապա ամոթը հենց նա է, որ լուրջ խնդիրները թողած ու առանց ձեր արարքներին հետևելու՝ ազգովի ընկել եք մի աղջկա հետևից՝ «վայ, ինչ լավ է, անշնորք մեկի գտա, արի իրան փնովեմ, որ ինձ բան ասող չլինի» տրամաբանությամբ։ Հատկապես, որ այդ մեկը ո'չ ավել, ո'չ պակաս՝ Նիկոլին է բան ասել...
Բոլորն իրենց դաստիարակող ուսուցչի տեղ են դրել՝ ամենալավը երևալու համար։
Ամոթանք տվեք ու խոսեք աղջկա դաստիարաված-չդաստիարակված լինելու մասին, բայց երբ երեկոյան գլուխներդ բարձին կդնեք՝ մտածեք, թե ինչ սխալներ եք թույլ տվել կյանքում կամ ում եք անտեղի ու, թեկուզև տեղին, վիրավորել, որ կարող էիք և չանել... իսկ երբ ձեր համարձակությունը ների հրապարակել ձեր թույլ տված սխալները, այն ժամանակ գուցե կարողանաք ո'չ թե քննադատել կամ տգեղ որակումներ տալ մի աղջկա, այլ վերլուծել կատարվածն ու հասկանալ տեղի ունեցածը...
Ի վերջո, մենք չգիտենք, թե վաղը մեզ ինչ է սպասում, ինչ իրավիճակում կհայտնվենք մենք ու ինչպես կդրսևորենք մեզ..
Թող առաջինը քարկոծի նա, ով անմեղ է...
Արմինե Մկրտումյան