Իտալիայում 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 50 մարդ
Իտալիայում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 50 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Այսպիսով վիրուսի հետևանքով մահացածների թիվն Իտալիայում հասնում է 197-ի։ Նշվում է, որ մահացածների մեծամասնությունը տարեց մարդիկ են, ովքեր ունեցել են խրոնիկ հիվանդություններ։ Ուրբաթ օրվա տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվն Իտալիայում հասնում է մոտ 4000-ի։
Ամենաշատ հիվանդներ գրանցվել են Լոմբարդի և Վենետո նահանգներում։