«Յուվենտուս»-ը ցանկանում է թիմ հրավիրել Զինեդին Զիդանին
Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է թիմ հրավիրել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Իտալական ակումբը պատրաստ է հրավիրել Զիդանին, նրան առաջարկել 3 տարվա պայմանագիր և տարեկան տալ 7 միլիոն եվրո աշխատավարձ։ Թուրինյան թիմի նախագահ Անդրե Անիելին մոտ հարաբերություններ ունի Զիդանի հետ։
Զիդանն էլ իր հերթին մոտ է Ֆլորենտինո Պերեսի հետ, սակայն ամռանը ֆրանսիացին կարող է հեռանալ մադրիդյան թիմից։