ԱՄՆ-նում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է․ կա 15 զոհ
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 300-ի Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակման 304 դեպք։
Վարակվածներից 49 հոգի այլ երկրի քաղաքացիներ են։ Մահացել է 15 մարդ, որոնցից 14-ը Վաշինգտոնում։
Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատը որոշում կայացրեց, որպեսզի կորոնավիրուսի դմ պայքարի համար հատկացնի 8․3 միլիարդ դոլար։