Էրդողանը նշել է, թե երբ Թուրքիա կհասնեն ռուսական C-400 համակարգերը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նշել է, որ ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգերը Թուրքիա կհասնեն ապրիլին։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման գործընթացը սկսեց դեռ 2019-ի ամռանը, սակայն ռուս-թուրքական ճգնաժամով պայմանավորված գործընթացը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ գործարքի հայտնի լինելուց հետո ԱՄՆ-ն սկսեց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։