Լիոնել Մեսսին ճանաչվել է Լա լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Իսպանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
32-ամյա արգենտինացին փետրվար ամսվա Լա լիգայի 4 խաղում հեղինակել է 4 գոլ և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում Մեսսին մրցանակը ստանում է 2-րդ անգամ։ Ավելի վաղ նա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նոյեմբեր ամսին։