«Մանչեսթեր Սիթին» «Ինտերի» ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 85 միլիոն եվրո
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ամռանը գնել իտալական «Ինտերի» ֆուտբոլիստ Միլան Շկրինյարին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբը Շկրինյարի համար պատրաստ է վճարել 85 միլիոն եվրո։ Դեռևս չի նշվում պաշտոնական առաջարկի կամ բանակցությւոնների մասին։
Ընդգծենք, որ դեռ նախորդ ամռանը միլանյան ակումբը հրաժարվեց Շկրինյարին հանել վաճառքի։