Ռոնալդինյոն ազատ արձակվեց
Պարագվայի դատախազությունը որոշում է կայացրել ազատ արձակել բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ֆուտբոլիստն ու իր եղբայրը՝ Ռոբերտո դե Ասսիշը ձերբակալվել էին երեկ՝ ապօրինի անձնագիր պահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Ռոնալդինյոն և իր եղբայրը «մոլորության մեջ են գցել»:
Ըստ Պարագվայի օրենսդրության՝ մեղադրյալները կարող են ազատվել պատժից, եթե նրանք ճանաչեն իրենց մեղքը։ Սրա հետ մեկտեղ հանցագործները Պարագվայում նախկինում հանցագործություն պետք է գործած չլինեին։
Նշվում է նաև, որ ազատ արձակվելուց անմիջապես հետո ֆուտբոլիստն ու իր եղբայրը վերադարձել են հյուրանոց։