ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի համար կհատկացնի 8,3 միլիարդ դոլար
Ամերիկայի սենատը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացնել 8,3 միլիարդ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Որոշումը կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում ստորագրությունից հետո այն կիրագործվի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը նշել էր, որ իր երկիրը պատրաստ է Իրանին օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում։