Կրակոցներ Աֆղանստանի մայրաքաղաքում․ կա 23 զոհ և 33 վիրավոր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել նաև երկրի վարչապետ Աբդուլլա Աբդուլլան, հնչել են կրակոցներ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Կրակոցների հետևանքով մահացել է 23 մարդ, ևս 33-ը վիրավորվել է։
Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել։ Երկրի վարչապետը կրակոցների ժամանակ չի տուժել։