Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Հիվանդ մարդու անձնական տվյալները դեռ չեն հաղորդվում։
Հայտնի է, որ Հռոմի Պապի նստավայրին մոտ տարածքներում իրականացվում են սանիտարական աշխատանքներ։ Ընդգծեք, որ ամբողջ աշխարհում գրանցվել է 98 հազար հիվանդ։
Նրանցից 54 հազարն արդեն առողջացել է։ Մահացածների թիվը հասնում է 3368-ի։