Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին
Մամուլ

«Ժողովուրդ»․ Ո՞վ է հրահանգել ջարդուփշուր անել «Վստրեչի Ապերի» տունը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է 13 օր, և ինչպես Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին հայտնի կլինի՝ Արման Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ոստիկանապետ, թե հրաժեշտ կտա այդ պաշտոնին: Եվ, ահա, ոստիկանապետի աթոռին մնալու հեռանկարը Արման Սարգսյանին գցել է ցայտնոտի մեջ:

Այն, ինչ մարտի 5-ին կատարվել է հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը, չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ ու ոչ մի աղերս չունի նոր Հայաստանի իրականության հետ: Անցած գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող տների վրա։

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա: Այս տեղեկությունը երեկ հայտնեց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Արամ Վարդանյանի սանիկ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ցույց տալով կոտրված ապակիները, հայտարարեց. «Մայրը, փոքր երեխան քնած են եղել։ Ապակին կոտրել են, զենքը պահել են նրանց վրա. երեխան լուրջ վնասներ է կրել»։

Ուշագրավն այն է, որ այդ վայրագություններին անձամբ ականատես է եղել Էրեբունու ոստիկանապետը՝ Խորեն Բարխոյանը: Արամ Վարդանյանի հարևանները երեկ լացելով ArmLur.am-ին պատմում էին, որ ողջ գիշեր չեն քնել, լսել են, թե ինչպես են Վարդանյանի հարազատները գոռում, օգնություն խնդրում: Սա ոչ այլ ինչ է, քան ոստիկանական ահաբեկչություն` ուղղված ՀՀ քաղաքացու դեմ: Ու կապ չունի` քաղաքացին ով է, ինչքան հնչեղ անուն ունի: Եթե նա հանցանք է կատարել, պետք է նրան պատժել օրենքով` պահպանելով բոլոր նորմերը, ոչ թե հարձակվել տան վրա` կանանց ու երեխաներին սպառնալով զենքով ու տանից ոսկե շղթա կամ օծանելիք տանելով:

Նշենք, որ երեկ այդպես էլ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն պաշտոնապես չհայտնեցին, թե ինչու էին բեմականացրել այդ շոուն. միայն հայտնի դարձավ, որ կա Վարդանյանին բերման ենթարկելու որոշում. թե ինչ գործով, ինչու, ինչ հիմքով, պարզ չէ: Արդյոք այսկե՞րպ է փորձում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը բարձրացնել ոստիկանության վարկանիշը և նշանակվել որպես ոստիկանապետ. ամոթալի է: Այս արարքը պետք է խստագույնս պատժվի և արժանանա կոշտ գնահատականի ամենաբարձր մակարդակով, հակառակ դեպքում` ժամանակը չի ների այս վայրագությունն ու թշնամությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: