Գիշերը Ղազախստանում երկրաշարժ է գրանցվել
4,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ղազախստանի արևմուտքում: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Երկրաշարժը գրանցվել է գիշերը, ժամը ՝ 00:26-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղազախստանի և Չինաստանի սահմանից 136 կմ հեռավորության վրա: Տեղ-տեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: