Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
Վազող տողեր

«Կյանքում առաջին անգամ Վազգենը սիրահարվել էր այնպես, որ որոշել էր ընտանիք կազմել». Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրավեպի մասին. Tert.am

Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ 40 տարեկանում, նա սպանվեց ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակման ժամանակ:

Կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ. այս հարաբերությունների մասին խոսակցություններ միշտ եղել են, սակայն երգչուհին առաջին անգամ է խոսել այդ մասին՝ պաշտոնապես հաստատելով լուրերը: Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում էին ամուսնանալ:

Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրո պատմության մասին բացառիկ անդրադարձը Լիլիթը վստահել է Tert.am Life-ին:

Առաջին հանդիպում

Լիլիթը պատմեց, որ Վազգեն Սարգսյանն իր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել է առաջին հայացքից, թեև անձամբ ծանոթացել են ավելի ուշ:

«Գառնի Գեղարդի հարակից տարածքում իրենք յուրահատուկ շուքով նշում էին Մահապարտների օրը: Այդ ժամանակ ես և եղբայրս երգում էինք «Արձագանք» ստուդիայում: Մեր ամբողջ թիմին հրավիրել էին երգելու այդ միջոցառմանը: Պարզվում է՝ հենց ինձ տեսել է բեմում երգելիս, խառնվել է իրար, հետաքրքրվել, թե ով է «քույր և եղբոր» քույրը (Լիլիթ Կարապետյանն այն ժամանակ երգում էր եղբոր՝ Կարենի հետ, հեղ.): Իրեն սխալ և ինձ ոչ սազական պատասխան էին տվել: Այդ ժամանակ ես ընկեր ունեի, որի հետ կարճ ժամանակ անց նշանվեցի, թե արդեն նշանված էի, հիմա արդեն չեմ հիշում, բայց իրեն ասել էին՝ իբր ես ինչ-որ տարիքով մարդու ընկերուհին եմ: Ինքն էլ պատասխանել էր՝ ափսոս չէ՞ այդ երեխան»,- պատմեց Լիլիթը:

Երգչուհու և Վազգեն Սարգսյանի հաջորդ հանդիպումը կայացել է ավելի ուշ, երբ նա եղբոր հետ աշխատանքի է անցել Երևանի ակումբներից մեկում. «Առաջին հանդիպումից բավականին ժամանակ անց մեր տուն զանգեր էին գալիս, բայց մենք չէինք էլ պատկերացնում, որ հնարավոր է՝ դա ինքը լինի: Երբ մենք արդեն «Արձագանքում» չէինք աշխատում, մեզ հրավիրեցին երգելու ակումբներից մեկում: Հետո իմացա, որ իր խոսքով են մեզ հրավիրել այնտեղ, ինքն է ասել՝ շատ կուզեմ «քույր և եղբորը» կանչեք ձեզ մոտ: Նա սկսեց շատ հաճախ գալ ակումբ, ասաց, որ ինքն էր զանգում ինձ: Այդ ժամանակ արդեն նշանած չունեի: Մեր միջև սկսվեց շատ սիրուն ընկերություն»:

 Սիրո պատմություն

Վազգեն Սարգսյանը 16 տարի մեծ էր Լիլիթից: Երգչուհին պատմեց, որ սկզբնական փուլում իրենց շփումը միայն ընկերական էր: «Ես այն ժամանակ 22 տարեկան էի, նա էլ այդքան մեծ էր ինձանից: Մոտ 6 ամիս մեզ մոտ պարզապես շփում կար, որից հետո սկսվեց շատ գեղեցիկ պատմություն, որը տևեց մեկուկես տարի, մինչև այդ չարաբաստիկ օրը... Հենց այդ տարի՝ 1999 թվականին, մեր երազանքները, ծրագրերը գնում էին դեպի ամուսնություն: Եթե այդ չարաբաստիկ դեպքը չլիներ, մեր կյանքն այլ կերպ կդասավորվեր... մենք մտածում էինք, ամուսնանալու, երեխա ունենալու մասին: Նա շատ երեխայապաշտ էր»,- հուզմունքով հիշեց երգչուհին:

Լիլիթն ասում է, որ սպարապետին ճանաչել է այլ կողմից, և հստակ կարող է ասել՝ նա անփոխարինելի էր: «Ասում են՝ կատարյալ կամ անփոխարինելի մարդիկ չկան: Ես համամիտ չեմ: Ինքն անփոխարինելի էր և կատարյալ: Մեկ-մեկ հետ եմ գնում իմ երազանքների մեջ… Ես իրեն ճանաչել եմ այն կողմից, որը նույնիսկ իր ընտանիքի անդամները չգիտեին: Դա բնական է, սիրո հարցում մարդուն լրիվ այլ կողմից ես ճանաչում: Վազգենը շատ քնքուշ, նրբազգաց, սիրել իմացող մարդ էր: Նա կնամեծար էր, ծնողասեր, հայրենասեր, երեխայապաշտ… սրանք բոլորին հայտնի փաստեր են, սակայն կան բաներ, որոնք միայն ինձ են հայտնի: Նա 40 տարեկան էր, բայց իր զգացմունքների, սիրո արտահայտման ձևի, վերաբերմունքի մեջ նման էր 17 տարեկան տղայի: Ամեն մանրուքով շատ էր ուրախանում: Իր տեսակի մարդ այլևս չի լինի. այդ աստիճան հայրենասեր... ես 2 տարի տեսել եմ դա, իսկ ինձ մոտ նա իր ամենաանկեղծ վիճակով էր»,- ասաց երգչուհին:

Ըստ երգչուհու՝ սպարապետի հետ հարաբերություններում մի բաց կար. Լիլիթն առ այսօր ափսոսում է, որ այդպես էլ չի հասցրել Վազգեն Սարգսյանին ասել՝ սիրում եմ քեզ:

«Իմ մեջ չափից շատ հարգանք կար իր նկատմամբ: Նույն հարգանքն ինձ պահում էր, թույլ չէր տալիս արտահայտվել: Չգիտեմ՝ ինչպես բացատրեմ, բայց իսկապես հարգանքից էր այդպես: Այդպես էլ իրեն չասացի՝ սիրում եմ քեզ, ինքն ասում էր, որ սիրում է ինձ, ես չհասցրեցի, չէի պատկերացնում, որ կարող է նման բան լինել: Շատ-շատ եմ զղջում դրա համար, թեև ինքը գիտեր, որ ես իրեն սիրում եմ, բայց կուզեի ասած լինել»,- նշեց Լիլիթը:

 Վազգեն Սարգսյանի վերջին տարեդարձը

Այսօր գիշերը Լիլիթը չի քնել, ծաղիկներով գնացել է Եռաբլուր: Ասում է՝ ուզում էր շուտ գնալ, որպեսզի կառավարական հոսքի մեջ չլիներ:

Լիլիթը պատմեց, որ սպարապետի վերջին տարեդարձը միասին են նշել, միասին էլ բացել են նրա նվերները որոնցից երգչուհին ունեցել է իր մասնաբաժինը:

«Նա այդքան ուժեղ մարդ էր, բայց չէր ուզում նշել 40-ամյակը: Իր վերջին տարեդարձը միասին անցկացրեցինք: Իր մայրն իրենց տանը նշում էր ծնունդը: Վազգենը որոշեց, որ միասին գնանք իրենց տուն, հետո վերադառնանք, բայց հասկացանք, որ միասին գնալն ավելի ժամանակատար կլինի, որոշեցինք, որ ես տանը պատրաստ սպասեմ իրեն: Նա գնաց, տանը նշեց ծնունդը և շատ շուտ հետ եկավ: Ամբողջ գիշեր միասին նշեցինք իր ծնունդը: Երկուսով բացեցինք իր նվերները: Ես էլ նվեր ունեցա դրանցից: Իրեն գրիչների հավաքածու էին նվիրել, նվիրեց ինձ, քանի որ ես ու եղբայրս երգեր էինք գրում»,- ասաց Լիլիթը:

 Վազգեն Սարգսյանի մայրը դեմ էր

Չնայած տարեդարձի օրը սպարապետն ու Լիլիթը միասին են եղել, երգչուհին, այնուամենայնիվ, չեղավ նրանց տանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք շփում ուներ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ, ինչպե՞ս էին իրեն վերաբերում՝ հաշվի առնելով երգչուհու մասնագիտության հանդեպ Հայաստանում եղած վերաբերմունքը, հատկապես՝ 1990-ականներին:

«Ես շփում չունեի իր ընտանիքի հետ: Բոլորիս էլ հայտնի է, որ հատկապես այդ թվականներին Հայաստանում մի քիչ այլ կերպ էին վերաբերում երգչուհու մասնագիտությանը: Դա շատ խոսակցությունների թեմա էր տալիս: Ինձ ասել էին, որ իր մայրն ուրիշ աղջկա է ուզում, բայց իր պարագայում դա չէր կարող լինել, որովհետև կյանքում առաջին անգամ սիրահարվել էր այնպես, որ որոշել էր ընտանիք կազմել: Ճիշտ է, մայրն իր համար առաջին տեղում էր, նույն առաջին տեղում հայրենիքն էր, նույն առաջին տեղում իր եղբոր տղան՝ Կառլենն էր, բայց իմ հայտնվելուց հետո նույն առաջին տեղում նաև ես էի»,- պատմեց Լիլիթը:

Երգչուհու խոսքով՝ սպարապետը դեմ չէր իր կարիերային: Ավելին՝ նա վստահ է, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, իր թե՛ անձնական, թե՛ գործնական ճակատագիրն այլ կլիներ:

«Նա տեսակով շատ ուրիշ մարդ էր: Այնքան կայացած էր: Վստահ եմ, եթե նա ողջ լիներ, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր: Ես որքան հայտնի էի, հարյուրապատիկ ավելի հայտնի կդառնայի: Նա ինձ միշտ աջակցում էր: Շատ-շատ էր սիրում նաև եղբորս՝ Կարենին: Այն ժամանակ եղբորս ասաց՝ զինվորների մասին լավ երգ գրիր: Եղբայրս գրեց «Տղերք պինդ եղեք» երգը: Երբ իրեն ցույց տվեցինք, շատ էր հավանել: Ասում էր՝ այսպիսի երգ էի ուզում, որ զինվորները լսեն այդ երգն ու չզգան՝ ինչպես է անցնում այդ 2 տարին: Ասաց՝ այս երգով ու ձեր մյուս երգերով զորամասերում համերգներ տվեք: Մենք պտտվեցինք Հայաստանի բոլոր զորամասերով»,- հիշեց երգչուհին:

Համատեղ լուսանկարներ Լիլիթը չունի, ասում է՝ բոլոր համատեղ լուսանկարները նրա մոտ էին, նրա տանը, որտեղ էլ մնացին սպարապետի մահվանից հետո: