Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տավուշի հատվածի «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով է․ ԹաթոյանՀայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ ԱնանյանՁեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ ՍրբազանԻնչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018թ․-ին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների․ ԱբրահամյանԱրարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանըՍա ժողովրդի, ժողովրդային, պարզ, ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ո՞ւր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. մի՞թե, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. ԻշխանյանԹերթում եմ ադրբեջանական և դե-ֆակտո իշխանություններին ծառայող հայկական մամուլը, մեկից մեկ նույն ատելությունն ու քարոզ է հայերի նկատմամբ. թյուրքագետՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (տեսանյութ) Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվիՓաշինյանն ասում է՝ պիտի առանց 3-րդ կողմի ապրենք տարածաշրջանում․ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել․ Արմեն Աշոտյան Իշխանական կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Պատկերացրեք՝ ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել, եթե Նիկոլն իշխանազրկվեր 2020-ին Մեքենաների հոսքը չի դադարում դեպի Հաղարծնի վանք. քաղաքացիները միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մենք մի ազգի զավակ ենք, որն իրավունք չունի խեղճանալու․ Սրբազանի խոսքը՝ Հաղարծինի վանքից 2018 թ.-ից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Հայության մի մեծ հատված իր վիրավոր ոգու պահանջը լրացնելու կարիք ունի․ Աստված օգնական մեր ժողովրդին․ Զաքարյան Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը օկուպացված Ակնայում հետևել է ականազերծման գործընթացին Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Հիշեցրե'ք, որ հային բնորոշ է արժանապատիվ մեռնելը, քան խայտառակված ապրելը. նամակ` Սրբազանին (տեսանյութ) Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, ազգային նվաստացման ամենօրյա չափաբաժնից․ Ռուբեն Մելիքյան Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե'ք, միացե'ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. մեքենան մի քանի պտույտ շրջվել է. կան վիրավորներ Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Վահե ՀովհաննիսյանԲագրատ Սրբազանի շարժումը երթով գալիս է Երևան (օր 1)․ ՈՒՂԻՂ
Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան
Շարժումը պետք է հաշտեցնի հասարակությանը, ականջալո՛ւր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր (տեսանյութ) Սրբազանը՝ գառնուկներով, շարժվում է Երևան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում․ Աշոտյան Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Աբրահամյան Բագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչը (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՀետևյալ հասցեներում լույս չի լինիԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանըՀանրապետությունում տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպԵրևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար էՌուսաստանը կարող է մասնակցել հերթական ռազմական հակամարտությանը. Bloomberg4 տարի սպասել ենք այս օրվան. մենք այս շարժման զինվորն ենք. Զոհված զինծառայողների ծնողներն օրհնեցին դեպի Երևան ուղևորվող շարժումը (տեսանյութ)Մինչև մայիսի 9 ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ու միասնական պայքարը տանելու համար. Անժելա Էլիբեգովա «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը
Վազող տողեր

«Կյանքում առաջին անգամ Վազգենը սիրահարվել էր այնպես, որ որոշել էր ընտանիք կազմել». Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրավեպի մասին. Tert.am

Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ 40 տարեկանում, նա սպանվեց ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակման ժամանակ:

Կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ. այս հարաբերությունների մասին խոսակցություններ միշտ եղել են, սակայն երգչուհին առաջին անգամ է խոսել այդ մասին՝ պաշտոնապես հաստատելով լուրերը: Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում էին ամուսնանալ:

Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրո պատմության մասին բացառիկ անդրադարձը Լիլիթը վստահել է Tert.am Life-ին:

Առաջին հանդիպում

Լիլիթը պատմեց, որ Վազգեն Սարգսյանն իր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել է առաջին հայացքից, թեև անձամբ ծանոթացել են ավելի ուշ:

«Գառնի Գեղարդի հարակից տարածքում իրենք յուրահատուկ շուքով նշում էին Մահապարտների օրը: Այդ ժամանակ ես և եղբայրս երգում էինք «Արձագանք» ստուդիայում: Մեր ամբողջ թիմին հրավիրել էին երգելու այդ միջոցառմանը: Պարզվում է՝ հենց ինձ տեսել է բեմում երգելիս, խառնվել է իրար, հետաքրքրվել, թե ով է «քույր և եղբոր» քույրը (Լիլիթ Կարապետյանն այն ժամանակ երգում էր եղբոր՝ Կարենի հետ, հեղ.): Իրեն սխալ և ինձ ոչ սազական պատասխան էին տվել: Այդ ժամանակ ես ընկեր ունեի, որի հետ կարճ ժամանակ անց նշանվեցի, թե արդեն նշանված էի, հիմա արդեն չեմ հիշում, բայց իրեն ասել էին՝ իբր ես ինչ-որ տարիքով մարդու ընկերուհին եմ: Ինքն էլ պատասխանել էր՝ ափսոս չէ՞ այդ երեխան»,- պատմեց Լիլիթը:

Երգչուհու և Վազգեն Սարգսյանի հաջորդ հանդիպումը կայացել է ավելի ուշ, երբ նա եղբոր հետ աշխատանքի է անցել Երևանի ակումբներից մեկում. «Առաջին հանդիպումից բավականին ժամանակ անց մեր տուն զանգեր էին գալիս, բայց մենք չէինք էլ պատկերացնում, որ հնարավոր է՝ դա ինքը լինի: Երբ մենք արդեն «Արձագանքում» չէինք աշխատում, մեզ հրավիրեցին երգելու ակումբներից մեկում: Հետո իմացա, որ իր խոսքով են մեզ հրավիրել այնտեղ, ինքն է ասել՝ շատ կուզեմ «քույր և եղբորը» կանչեք ձեզ մոտ: Նա սկսեց շատ հաճախ գալ ակումբ, ասաց, որ ինքն էր զանգում ինձ: Այդ ժամանակ արդեն նշանած չունեի: Մեր միջև սկսվեց շատ սիրուն ընկերություն»:

 Սիրո պատմություն

Վազգեն Սարգսյանը 16 տարի մեծ էր Լիլիթից: Երգչուհին պատմեց, որ սկզբնական փուլում իրենց շփումը միայն ընկերական էր: «Ես այն ժամանակ 22 տարեկան էի, նա էլ այդքան մեծ էր ինձանից: Մոտ 6 ամիս մեզ մոտ պարզապես շփում կար, որից հետո սկսվեց շատ գեղեցիկ պատմություն, որը տևեց մեկուկես տարի, մինչև այդ չարաբաստիկ օրը... Հենց այդ տարի՝ 1999 թվականին, մեր երազանքները, ծրագրերը գնում էին դեպի ամուսնություն: Եթե այդ չարաբաստիկ դեպքը չլիներ, մեր կյանքն այլ կերպ կդասավորվեր... մենք մտածում էինք, ամուսնանալու, երեխա ունենալու մասին: Նա շատ երեխայապաշտ էր»,- հուզմունքով հիշեց երգչուհին:

Լիլիթն ասում է, որ սպարապետին ճանաչել է այլ կողմից, և հստակ կարող է ասել՝ նա անփոխարինելի էր: «Ասում են՝ կատարյալ կամ անփոխարինելի մարդիկ չկան: Ես համամիտ չեմ: Ինքն անփոխարինելի էր և կատարյալ: Մեկ-մեկ հետ եմ գնում իմ երազանքների մեջ… Ես իրեն ճանաչել եմ այն կողմից, որը նույնիսկ իր ընտանիքի անդամները չգիտեին: Դա բնական է, սիրո հարցում մարդուն լրիվ այլ կողմից ես ճանաչում: Վազգենը շատ քնքուշ, նրբազգաց, սիրել իմացող մարդ էր: Նա կնամեծար էր, ծնողասեր, հայրենասեր, երեխայապաշտ… սրանք բոլորին հայտնի փաստեր են, սակայն կան բաներ, որոնք միայն ինձ են հայտնի: Նա 40 տարեկան էր, բայց իր զգացմունքների, սիրո արտահայտման ձևի, վերաբերմունքի մեջ նման էր 17 տարեկան տղայի: Ամեն մանրուքով շատ էր ուրախանում: Իր տեսակի մարդ այլևս չի լինի. այդ աստիճան հայրենասեր... ես 2 տարի տեսել եմ դա, իսկ ինձ մոտ նա իր ամենաանկեղծ վիճակով էր»,- ասաց երգչուհին:

Ըստ երգչուհու՝ սպարապետի հետ հարաբերություններում մի բաց կար. Լիլիթն առ այսօր ափսոսում է, որ այդպես էլ չի հասցրել Վազգեն Սարգսյանին ասել՝ սիրում եմ քեզ:

«Իմ մեջ չափից շատ հարգանք կար իր նկատմամբ: Նույն հարգանքն ինձ պահում էր, թույլ չէր տալիս արտահայտվել: Չգիտեմ՝ ինչպես բացատրեմ, բայց իսկապես հարգանքից էր այդպես: Այդպես էլ իրեն չասացի՝ սիրում եմ քեզ, ինքն ասում էր, որ սիրում է ինձ, ես չհասցրեցի, չէի պատկերացնում, որ կարող է նման բան լինել: Շատ-շատ եմ զղջում դրա համար, թեև ինքը գիտեր, որ ես իրեն սիրում եմ, բայց կուզեի ասած լինել»,- նշեց Լիլիթը:

 Վազգեն Սարգսյանի վերջին տարեդարձը

Այսօր գիշերը Լիլիթը չի քնել, ծաղիկներով գնացել է Եռաբլուր: Ասում է՝ ուզում էր շուտ գնալ, որպեսզի կառավարական հոսքի մեջ չլիներ:

Լիլիթը պատմեց, որ սպարապետի վերջին տարեդարձը միասին են նշել, միասին էլ բացել են նրա նվերները որոնցից երգչուհին ունեցել է իր մասնաբաժինը:

«Նա այդքան ուժեղ մարդ էր, բայց չէր ուզում նշել 40-ամյակը: Իր վերջին տարեդարձը միասին անցկացրեցինք: Իր մայրն իրենց տանը նշում էր ծնունդը: Վազգենը որոշեց, որ միասին գնանք իրենց տուն, հետո վերադառնանք, բայց հասկացանք, որ միասին գնալն ավելի ժամանակատար կլինի, որոշեցինք, որ ես տանը պատրաստ սպասեմ իրեն: Նա գնաց, տանը նշեց ծնունդը և շատ շուտ հետ եկավ: Ամբողջ գիշեր միասին նշեցինք իր ծնունդը: Երկուսով բացեցինք իր նվերները: Ես էլ նվեր ունեցա դրանցից: Իրեն գրիչների հավաքածու էին նվիրել, նվիրեց ինձ, քանի որ ես ու եղբայրս երգեր էինք գրում»,- ասաց Լիլիթը:

 Վազգեն Սարգսյանի մայրը դեմ էր

Չնայած տարեդարձի օրը սպարապետն ու Լիլիթը միասին են եղել, երգչուհին, այնուամենայնիվ, չեղավ նրանց տանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք շփում ուներ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ, ինչպե՞ս էին իրեն վերաբերում՝ հաշվի առնելով երգչուհու մասնագիտության հանդեպ Հայաստանում եղած վերաբերմունքը, հատկապես՝ 1990-ականներին:

«Ես շփում չունեի իր ընտանիքի հետ: Բոլորիս էլ հայտնի է, որ հատկապես այդ թվականներին Հայաստանում մի քիչ այլ կերպ էին վերաբերում երգչուհու մասնագիտությանը: Դա շատ խոսակցությունների թեմա էր տալիս: Ինձ ասել էին, որ իր մայրն ուրիշ աղջկա է ուզում, բայց իր պարագայում դա չէր կարող լինել, որովհետև կյանքում առաջին անգամ սիրահարվել էր այնպես, որ որոշել էր ընտանիք կազմել: Ճիշտ է, մայրն իր համար առաջին տեղում էր, նույն առաջին տեղում հայրենիքն էր, նույն առաջին տեղում իր եղբոր տղան՝ Կառլենն էր, բայց իմ հայտնվելուց հետո նույն առաջին տեղում նաև ես էի»,- պատմեց Լիլիթը:

Երգչուհու խոսքով՝ սպարապետը դեմ չէր իր կարիերային: Ավելին՝ նա վստահ է, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, իր թե՛ անձնական, թե՛ գործնական ճակատագիրն այլ կլիներ:

«Նա տեսակով շատ ուրիշ մարդ էր: Այնքան կայացած էր: Վստահ եմ, եթե նա ողջ լիներ, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր: Ես որքան հայտնի էի, հարյուրապատիկ ավելի հայտնի կդառնայի: Նա ինձ միշտ աջակցում էր: Շատ-շատ էր սիրում նաև եղբորս՝ Կարենին: Այն ժամանակ եղբորս ասաց՝ զինվորների մասին լավ երգ գրիր: Եղբայրս գրեց «Տղերք պինդ եղեք» երգը: Երբ իրեն ցույց տվեցինք, շատ էր հավանել: Ասում էր՝ այսպիսի երգ էի ուզում, որ զինվորները լսեն այդ երգն ու չզգան՝ ինչպես է անցնում այդ 2 տարին: Ասաց՝ այս երգով ու ձեր մյուս երգերով զորամասերում համերգներ տվեք: Մենք պտտվեցինք Հայաստանի բոլոր զորամասերով»,- հիշեց երգչուհին:

Համատեղ լուսանկարներ Լիլիթը չունի, ասում է՝ բոլոր համատեղ լուսանկարները նրա մոտ էին, նրա տանը, որտեղ էլ մնացին սպարապետի մահվանից հետո: