«Եթե դու հայ ես, ո՞նց ես քնած տեղից քաշել զինվորին, խեղդել ու ասել ինքնասպան է եղել․ պատժեք ձեր ներքին թուրքերին»․ զինվորի մայր (տեսանյութ)
Պարոն Փաշինյան, սա բանա՞կ է, թե՞ բարդակ․ կանգնացրեք էս սպանությունները բանակում։ Իր կոչով վարչապետ Փաշինյանին դիմեց խաղաղ պայմաններում զոհված զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ով մի քանի այլ մայրերի հետ միասին բողոքի ակցիա էր իրականացնում կառավարության դիմաց։
Նա նկատում է, որ բանակում ոչ մի սպանության գործ չի բացահայտվել, ու մինչև չբացահայտվի՝ սպանությունները չեն վերանա։ Ավալեին՝ նա նկատում է, որ զինվորը զինվորին հենց այնպես չի սպանի, եթե հրաման չլինի սպայի կամ հրամանատարի կողմից։
«Թշնամին թշնամուն սպանել ա, բայց։ Պատժեք ձեր ներքին թուրքերին, կանգնացրեք սպանդը բանակում»,- ասում է Նանա Մուրադյանը։
«Հիմա էն իշխանությանն էլ ռադ արեցինք, եթե դու հայ ես, ո՞նց ես քնած տեղից քաշել, խեղդել, որ ասես ինքնասպան է եղել, իմ երեխուն սպանողին պատժի, որ ես էլ վեր ընկնեմ իմ տունն ու իմ սուգը սգամ»։
Մանրամասները՝ տեսանյութում։