«ՊՍԺ»-ն պատրաստ է ամռանը վաճառել Նեյմարին
«ՊՍԺ»-ն ամռանը կվաճառի Նեյմարին, որպեսզի թիմում պահի ֆրանսիացի Կիլիան Մբապեին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ փարիզյան ակումբում մտադիր են Մբապեի շուրջ կառուցել թիմը։
Կատալոնական «Բարսելոնան» իր հերթին ցանկանում է գնել Նեյմարին և ամռանը ամեն ինչ կանի, որպեսզի այդ տրանսֆերն իրականանա։
Ընդգծենք, որ այս պահի դրությամբ Նեյմարի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։